Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն ու «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանը հունիսի 23-ին շրջայցով եղել են Գյումրու Շիրակացի փողոցում։

Այս մասին հայտնել է Շիրակի մարզպետարանը։

Պատասխանատուները դիտարկել են աշխատանքների ընթացքը՝ շինարարի հետ զրույցում կարևորելով դրանց որակով իրականացումը։

730474137_27945706355012887_3175819259829412738_n.jpg (547 KB)

«Շիրակացի փողոցը Գյումրու ծանրաբեռնված մայրուղիներից մեկն է, որն ունի առանցքային նշանակություն քաղաքի ճանապարհային ցանցի բնականոն գործունեության համար։ Շինարարական աշխատանքները պետք է իրականացվեն բարձր պատասխանատվությամբ և սահմանված բոլոր նորմերի պահպանմամբ։ Պահանջվում է բացառապես որակյալ աշխատանք, քանի որ մեր նպատակը հերթական վերանորոգումը չէ, այլ երկար տարիներ ծառայող և անվտանգ ճանապարհ ունենալը»,- ընդգծել է Դավիթ Առուշանյանը։

730713161_2389356434919987_333912871764127007_n.jpg (481 KB)

Գյումրու Շիրակացի փողոց՝ Մ-1 Երևան-Գյումրի ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի տարանցիկ 2,4 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգման նպատակով Կառավարությունը 898 մլն 43 հազար դրամ է նախատեսել։

Աշխատանքների արդյունքում նախատեսվում է բարելավել ճանապարհի երթևեկելի հատվածը, բարձրացնել անվտանգության մակարդակը և ապահովել ավելի հարմարավետ պայմաններ վարորդների ու քաղաքացիների համար։

727446979_1328189732798083_5863994589610885705_n.jpg (209 KB)

182