Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում պատրաստ է թիմից բաց թողնել միայն երկու խաղացողի՝ պաշտպաններ Ֆերլան Մենդիին և Ռաուլ Ասենսիոյին։ Այս մասին հայտնում են ինսայդերներ Էքրեմ Կոնուրն ու Իվան Մարտինը։

Աղբյուրների տեղեկություններով՝ պորտուգալացի մասնագետը հույսեր չի կապում այս երկու պաշտպանների հետ, և «արքայական» ակումբը դիտարկում է պաշտպանական գիծը վերակառուցելու տարբերակներ։ Համապատասխան առաջարկների դեպքում «սերուցքայինները» պատրաստ կլինեն վաճառել նրանց։ Միևնույն ժամանակ, Մոուրինյուն մտադիր է կազմում պահել բրազիլացի հարձակվող Էնդրիկին, որն այս ձմռանը ամենայն հավանականությամբ չի լքի մադրիդյան գրանդը։

Ֆերլան Մենդիի գործող պայմանագրի ժամկետը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսի վերջը, իսկ նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 4 միլիոն եվրո։ 23-ամյա իսպանացի Ռաուլ Ասենսիոյի պայմանագրի ժամկետն ուժի մեջ է մինչև 2031 թվականի ամառը, իսկ նրա տրանսֆերային գինը կազմում է 18 միլիոն եվրո։

Հավելենք, որ Իսպանիայի Լա լիգայի մրցաշարային աղյուսակում «Ռեալն» այս պահին 30 միավորով զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը։

138