Պարեկներին կաշառք առաջարկած 65-ամյա տղամարդը ձերբակալվել է
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հունիսի 20-ին՝ ժամը 11։15-ին, ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները Երևանի Արին Բերդի փողոցում ձերբակալել և ոստիկանության Էրեբունու բաժին են տեղափոխել «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի 65-ամյա վարորդին։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից:
Նույն օրը՝ ժամը 11։00-ի սահմաններում, 65-ամյա տղամարդը վարչական իրավախախտումը չարձանագրելու նպատակով պարեկային ծառայողներին կաշառք էր առաջարկել։
Տղամարդը կազմված փաստաթղթերով ներկայացվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե։
24 Հունիս, 2026 16:14
214
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքերն են բացահայտել
24 Հունիս, 2026 11:13
Երևանի գերեզմանատներից մեկում քաղաքացին ընկել է ձորակը, արգելափակվել
24 Հունիս, 2026 09:56
ՆԳ նախարարը հետևել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր գրասենյակների շինարարության ընթացքին
23 Հունիս, 2026 23:02