Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Սահմանադրական դատարանը սահմանել է ԱԺ ընտրությունների արդյունքների գործի քննության ընթացակարգը։

Ըստ այդմ, ՍԴ որոշմամբ՝ բանավոր դատաքննության ընթացքում կողմերի ելույթների ժամանակը դիմող կողմերի համար սահմանվել է մինչև 40 րոպե։

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին պատասխանելու համար տրվել է մինչև 1 ժամ 30 րոպե, հարակից պատասխանողներին՝ ՀՀ դատախազությանը, ՆԳ նախարարությանն ու հակակոռուպցիոն կոմիտեին՝ մինչև 30 րոպե։ 40 րոպե էլ տրամադրվելու է որպես երրորդ անձ ներգրավված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչներին։

Նշենք, որ ՍԴ-ն մինչև հուլիսի 4-ը պետք է որոշում կայացնի։

188