Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հայաստանը կարող է դառնալ արդյունաբերության, գյուղատնտեսության և տնտեսության այլ ոլորտներում ֆիզիկական արհեստական բանականության (Physical AI) մշակման ու ներդրման լայնածավալ փորձարարական հարթակ։ Այս մասին հայտարարել է NVIDIA ընկերության փոխնախագահ Ռև Լիպարիտյանը՝ Երևանում կայացած DigiTec 2026 տեխնոլոգիական ցուցահանդեսի ընթացքում։
Նրա խոսքով՝ այս ուղղությամբ կարևոր քայլ կլինի ARPI (Armenia's Robotics and Physical Intelligence Lab) ռոբոտաշինության և ֆիզիկական արհեստական բանականության ազգային լաբորատորիայի ստեղծումը, որը կմիավորի համալսարանների, տեխնոլոգիական ընկերությունների և պետության ջանքերը։
«Եթե կարողանանք Հայաստանի առկա ոլորտներն օգտագործել որպես փորձարարական հարթակ և ամբողջ երկիրն ու դրա արդյունաբերությունը վերածել մի տեսակ լաբորատորիայի, դա մեզ հսկայական առավելություն կտա»,– հայտարարել է Լեբարեդյանը։
Նա նշել է, որ Հայաստանի փոքր չափերը, որոնք հաճախ ընկալվում են որպես թերություն, տվյալ դեպքում կարող են մրցակցային առավելություն դառնալ։
Նրա գնահատմամբ՝ խոշոր կազմակերպություններն ու պետությունները հաճախ բախվում են բյուրոկրատական խնդիրների, ներքին հակասությունների և որոշումների ընդունման երկարատև գործընթացների, մինչդեռ փոքր համակարգերն ունակ են գործել ավելի արագ և ճկուն՝ տեխնոլոգիական ստարտափների նման։
Լիպարիտյանը ֆիզիկական արհեստական բանականության կիրառման հեռանկարային ուղղությունների թվում նշել է հանքարդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, անօդաչու թռչող սարքերի արտադրությունը և բարձր տեխնոլոգիական այլ ոլորտներ։
Նա ընդգծել է, որ հիմնական խնդիրը գիտական հետազոտությունների, տեխնոլոգիաների գործնական ներդրման և նոր լուծումների մշակման միջև շարունակական կապի ստեղծումն է։
Լիպարիտյանի խոսքով՝ ARPI նախագծի նախապատրաստական աշխատանքները շարունակվել են վերջին տարվա մեծ մասի ընթացքում՝ պետական կառույցների, համալսարանների, տեխնոլոգիական ընկերությունների և միջազգային գործընկերների մասնակցությամբ։
«Ես վաղուց էի ցանկանում Հայաստանում զարգացնել ֆիզիկական արհեստական բանականությունը։ Սա հենց այն ոլորտն է, որտեղ ես աշխատում եմ և որտեղ կարող եմ առավելագույն օգուտ տալ։ Սակայն մինչ այդ մեզ անհրաժեշտ էր ստեղծել արհեստական բանականության որոշակի ենթակառուցվածք»,– նշել է նա։
Լիպարիտյանը պարզաբանել է, որ Firebird-ի, Elevate AI-ի հաշվողական հզորությունների գործարկումը և Երևանի պետական համալսարանի սուպերհամակարգչի ստեղծումը անհրաժեշտ նախադրյալներ են ապահովել Հայաստանում արհեստական բանականության զարգացման հաջորդ փուլին անցնելու համար։
Դրանից հետո, նրա խոսքով, առաջացել է միասնական հետազոտական հարթակ ստեղծելու անհրաժեշտություն, որը կմիավորի երկրի գիտական և տեխնոլոգիական ռեսուրսները։
Լիպարիտյանի նաև հայտարարել է, որ Հայաստանը պետք է դիտարկի իր տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացումը ոչ միայն ազգային սահմանների, այլև տարածաշրջանային ու միջազգային համագործակցության համատեքստում։
Նրա խոսքով՝ պատմականորեն Հայաստանը կապող օղակի դեր է ունեցել Արևելքի և Արևմուտքի միջև՝ ապահովելով առևտրային և տեղեկատվական կապերը։ Այսօր նոր տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս վերականգնել այդ դերը։
«Այն, ինչ մենք այժմ սկսում ենք վերականգնել, հին Մետաքսի ճանապարհն է։ Այն վերադառնում է, բայց նոր ձևով։ Սա, կարելի է ասել, արհեստական բանականության Մետաքսի ճանապարհն է»,– նշել է NVIDIA-ի փոխնախագահը։
Նա հայտնել է, որ վերջին երկու-երեք ամիսներին բազմիցս այցելել է Ղազախստան, որտեղ նույնպես աշխատանքներ են տարվում արհեստական բանականության էկոհամակարգի զարգացման ուղղությամբ։
«Կարծում եմ՝ Հայաստանն ու Ղազախստանը կարող են դառնալ այս Մետաքսի ճանապարհի հենակետային կենտրոնները»,– հայտարարել է նա։
Նրա խոսքով՝ խոսքը տարածաշրջանային տեխնոլոգիական էկոհամակարգի ձևավորման մասին է, որը կմիավորի արհեստական բանականության ենթակառուցվածքի բոլոր հինգ մակարդակները՝ էներգետիկան, միկրոչիպերն ու հաշվողական հզորությունները, ենթակառուցվածքները, արհեստական բանականության մոդելները և կիրառական լուծումները։
Լիպարիտյանն ընդգծել է, որ ֆիզիկական արհեստական բանականության զարգացումը չպետք է սահմանափակվի ծրագրային ապահովման ստեղծմամբ և գիտական հետազոտություններով։
Նրա խոսքով՝ Physical AI-ի հիմնական առանձնահատկությունն այն է, որ խելացի համակարգերը պետք է կիրառվեն անմիջապես իրական աշխարհում։
«Բավարար չէ պարզապես ստեղծել հսկայական քանակությամբ ծրագրային ապահովում, որն աշխատում է համակարգչում։ Ֆիզիկական արհեստական բանականության դեպքում այն ի վերջո պետք է տեղափոխել իրական աշխարհ»,– նշել է նա։
Որպես նման տեխնոլոգիաների հաջող կիրառման օրինակ՝ Լիպարիտյանը ներկայացրել է հայկական ARPI AI ստարտափը, որը մշակում է արևային էլեկտրակայանների կառավարման ֆիզիկական արհեստական բանականության համակարգ։
ARPI նախաձեռնության նախագիծը ֆինանսավորում է Հայաստանի կառավարությունը։
րություն են տալիս ընկալել շրջակա միջավայրը և գործել դրանում։ Ուսուցումն արդեն սկսել է 30 ուսանող, իսկ 2027 թվականին Հայաստանի ամերիկյան համալսարանում նախատեսվում է բացել համապատասխան մասնագիտացմամբ մագիստրոսական ծրագիր։
Կենտրոնի հիմնական հետազոտական հարթակը կլինի Հայաստանի ամերիկյան համալսարանում ստեղծվող նոր լաբորատորիան, որի համար կներդրվի 500 հազար դոլար։ Այն կհագեցվի ռոբոտացված մանիպուլյատորներով, շարժական ռոբոտներով և NVIDIA-ի պրոցեսորներով, որոնք կօգտագործվեն արհեստական բանականության ուսուցման և ռոբոտների աշխատանքի մոդելավորման համար։ Անօդաչու թռչող սարքերի փորձարկման նպատակով կստեղծվի հատուկ գոտի՝ հագեցած շարժումների հետևման 22 տեսախցիկով։ Ուսանողներն ու հետազոտողները հնարավորություն կունենան օգտվելու նաև Firebird AI-ի հաշվողական ենթակառուցվածքից։
Կենտրոնի աշխատանքներում արդեն ներգրավված է 14 դասախոս, որոնցից ութը հրավիրվել են ԱՄՆ-ի և Եվրոպայի համալսարաններից ու հետազոտական կազմակերպություններից։