Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մերձավոր շրջապատի որոշ անդամներ քննադատել են նրա որոշումը՝ չընդլայնել Իրանի դեմ ռազմական գործողության նպատակները։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը՝ մեկնաբանելով Շվեյցարիայում փոխըմբռնման հուշագրի իրականացման վերաբերյալ իրանա-ամերիկյան բանակցությունները։

Վենսը բացատրել է, որ քննադատությունը բխում է «որոշ ընկերների» կողմից Թրամփի սկզբնական նպատակը փոխելու անընդհատ փորձերից։

«Նա ասել է. «Ես ուզում եմ ոչնչացնել նրանց ավանդական զենքերը, ես ուզում եմ զրկել նրանց ուժ ցուցադրելու հնարավորությունից, ես ուզում վստահ լինել, որ նրանք երբեք միջուկային զենք չեն ունենա»։ Սակայն ոմանք փորձեցին ասել՝ «Դա լավ է, բայց դուք պետք է այլ նպատակ ունենաք»,- ասել է փոխնախագահը։

Նրա կարծիքով, ամերիկացի նախագահի հաջողության պատճառն այն է, որ նա «հրաժարվում է տրվել այդ ազդակներին»։

86