Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն խոսել է Բաքվում կայացած հանդիպումների ժամանակ քննարկված հարցերի մասին։

Նա այս մասին գրել է X սոցիալական ցանցի իր էջում։

Գրոնոն նշել է, որ քննարկումները կենտրոնացած էին տարածաշրջանային գործընթացների, Եվրամիության և Ադրբեջանի միջև հարաբերությունների, տրանսպորտային և լոգիստիկ հնարավորությունների, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի, ինչպես նաև Ադրբեջանում և Հայաստանում Եվրոպական միության առաջիկա բարձր մակարդակի շփումների նախապատրաստման հարցերի վրա։

«Մենք համաձայնեցինք այն հարցի շուրջ, որ կարևոր է պահպանել երկու երկրների միջև տևական խաղաղության հասնելու ճանապարհին ստեղծված պատմական նվաճումների դրական դինամիկան։ Եվրոպական միությունը կշարունակի աջակցել այս գործընթացին»,- նշել է Գրոնոն։

95