Արարատի մարզի պարեկները գիշերային ծառայության ընթացքում հայտնաբերել են կեղծ օղիներով բեռնված մեքենա
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հունիսի 25-ին՝ գիշերվա ժամը 3:30-ին, Արարատի մարզի Արևշատ գյուղի հատվածում ծառայություն իրականացնելիս, պարեկները կանգնեցրել են «ՎԱԶ-21074» մակնիշի մի ավտոմեքենա։ Ստուգման ընթացքում պարեկները մեքենայում նկատել են մեծ քանակի օղիներ, որոնց վերաբերյալ վարորդը՝ մայրաքաղաքի Շիրակի փողոցի բնակիչ 24-ամյա երիտասարդը, հայտնել է, թե սրահում և բեռնախցիկում գտնվող 120 շիշ կեղծ օղին ձեռք է բերել շուկայում՝ վերավաճառելու նպատակով։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից:
Երիտասարդը ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժին, պահպանվող հատուկ տարածքում մեքենան կնիքվել է։
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արարատի մարզային քննչական վարչություն։
Հանգամանքները պարզվում են։
29 Հունիս, 2026 13:22
80
Վրաերթ՝ Արարատի մարզում
23 Մայիս, 2026 23:45
Հարյուրավոր դրոններ՝ Արարատի երկնքում
21 Մայիս, 2026 21:50
Արարատի մարզում 2018–ից 2026 թվականներին կատարված աշխատանքները. Ուղիղ
21 Մայիս, 2026 09:00
Լոռու մարզի մի քանի բնակավայրերում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն
26 Հունիս, 2026 23:07
Կապահովվի Սյունիքի մարզում հանրային շենքերի և երկու միջին մասնագիտական քոլեջների կառուցման, վերանորոգման աշխատանքների ընթացքը
25 Հունիս, 2026 20:12
Վարչապետի որոշմամբ՝ նշանակվել է Լոռու փոխմարզպետ
23 Հունիս, 2026 12:09