Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդգար Մկրտչյանը, նախարարության գլխավոր քարտուղար Հայկ Հարությունյանը և ֆիսկալ ռիսկերի կառավարման վարչության առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Լիա Հայրապետյանը մասնակցել են Կորպորատիվ կառավարման տարեկան համաժողովին: Այդ մասին հայտնում են ֆինանսների նախարարությունից:

 

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդգար Մկրտչյանը համաժողովի շրջանակներում հանդես է եկել ողջույնի խոսքով և ընդգծել, որ արդյունավետ կորպորատիվ կառավարումը պետական մասնակցությամբ ընկերություններում բարեփոխումների առաջնահերթ ուղղություններից է։

 

Համաժողովի ընթացքում ՀՀ ֆինանսների նախարարությունը, Կորպորատիվ կառավարման կենտրոնը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը և Պետական գույքի կառավարման կոմիտեն ստորագրել են «Մտադրությունների մասին» հուշագիր: ՀՀ ֆինանսների նախարարության անունից հուշագիրը ստորագրել է գլխավոր քարտուղար Հայկ Հարությունյանը: Այն հաստատում է կողմերի մտադրությունը՝ նպաստելու Հայաստանում պետական մասնակցությամբ ընկերություններում կորպորատիվ կառավարման լավագույն սկզբունքների կիրառմանը։

 

ՀՀ ֆինանսների նախարարության ֆիսկալ ռիսկերի կառավարման վարչության առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Լիա Հայրապետյանը միջոցառման շրջանակներում մասնակցել է «Կորպորատիվ կառավարման զարգացումները Հայաստանի պետական մասնակցությամբ ընկերություններում» պանելային քննարկմանը, որի ընթացքում անդրադարձ է կատարվել պետական մասնակցությամբ ընկերությունների սեփականության քաղաքականության նպատակներին և իրականացվող բարեփոխումներին:

74