Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Պարզաբանում․ տարածված տեսանյութում հստակ երևում է՝ քաղաքացին անտեսում է ոստիկանության ծառայողների օրինական պահանջն ու երեխայի լավագույն շահը
Համացանցում տարածվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է քաղաքացին, մանկահասակ երեխային գրկած, դրսևորում հակաիրավական վարքագիծ և հրաժարվում ենթարկվել ոստիկանության ծառայողների հստակ պահանջներին։
Դեպքի առնչությամբ հայտնում ենք, որ ոստիկանության ծառայողներն այցելել են քաղաքացու հասցե՝ նրա կողմից համայնքապատկան հողատարածքը կրկին ինքնակամ զբաղեցնելու հանգամանքները պարզելու նպատակով։
Ոստիկանության ծառայողների օրինական պահանջները կատարելու փոխարեն քաղաքացին դրսևորել է ոչ պատշաճ վարքագիծ՝ անտեսելով նաև իր երեխայի լավագույն շահն ու անվտանգությունը։
Պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով պաշտոնատար անձի նկատմամբ բռնություն գործադրելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով քաղաքացին ձերբակալվել և բերման է ենթարկվել Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժին։
Միաժամանակ, ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունն ուսումնասիրում է դեպքի հանգամանքները։