Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՊՀ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստում տեսակետների անհամընկնումներ եղել են, սակայն օրակարգում ընդգրկված բոլոր հարցերի շուրջ հաջողվել է համաձայնության հասնել. հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

«Այսօր արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստում մենք հենց դրանով էլ զբաղվեցինք։ Տեսակետների անհամընկնումներ եղել են, սակայն օրակարգում ընդգրկված բոլոր հարցերի շուրջ մենք համաձայնության հասանք»,- ասել է Լավրովը ԱՊՀ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի արդյունքներով հրավիրված մամուլի ասուլիսում։

Քննարկվել են նաև միջազգային հարցեր, ինչպես նաև իրավիճակը Մերձավոր Արևելքում, Պարսից ծոցի տարածաշրջանում և Արաբական թերակղզում՝ ընդհանուր առմամբ խոր ճգնաժամերի ազդեցությունը համաշխարհային տնտեսության վրա։

 

82