Խոշոր ավտովթար Լանջազատ գյուղում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հունիսի 30-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։
Ժամը 19։10-ի սահմաններում Լանջազատ գյուղի վարչական տարածքում բախվել են «Օպել» մակնիշի և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 9 հոգի, որոնցից երկուսը անչափահաս են, տեղափոխվել է տարբեր բժշկական կենտրոններ։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։
01 Հուլիս, 2026 10:58
78