Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Եվրոպական երկրները ցանկանում են օգտագործել Թուրքիայի պաշտպանական կարողությունները՝ այն մտահոգությունների ֆոնին, որ Միացյալ Նահանգները կհրաժարվի Եվրոպայի վրա իր «անվտանգության հովանոցից»՝ գրում է  Financial Times-ը։

Ապրիլի 1-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ լրջորեն քննարկում է երկիրը ՆԱՏՕ-ից դուրս բերելու հարցը, այն բանից հետո, երբ դաշինքը հրաժարվեց օգնել Վաշինգտոնին Իրանի դեմ գործողություններում։

Ավելի ուշ, Թրամփը հայտարարել է Գերմանիայից 5000 ամերիկացի զինվորների դուրսբերման մտադրության մասին։

«Մտահոգությունները, որ ԱՄՆ-ն կարող է հրաժարվել Եվրոպայի նկատմամբ իր «անվտանգության հովանոցից», ստիպում են կտրուկ վերանայել իրավիճակը։ Թուրքիան այլևս չի դիտվում միայն որպես անհարմար եվրոպական դաշնակից, այլև ընկալվում է որպես կարևորագույն ռազմավարական գործընկեր»,- նշվում է հրատարակության մեջ։

76