Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Այսօր՝ հուլիսի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում Երևան- Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 143 կմ հատվածում «DAF» մակնիշի կցորդիչով բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել եկրաթե արգելապատնեշներին և կողաշրջվել։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդին օպերատիվորեն ժամանած «Գյումրի» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ով հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց, ասելով, որ ինքը չի տուժել։

Վթարի փաստով ՊԾ Շիրակի մարզի գումարտակի 1-ին վաշտում փաստաթղթեր են կազմվել, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը։

189