Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչությունը (FAA) հետաքննում է Անկախության օրվա տոնակատարությունների ժամանակ տեղի ունեցած միջադեպը, երբ Delta Air Lines-ի ուղևորատար ինքնաթիռը, ենթադրաբար, Չիկագոյում վայրէջքի ժամանակ բախվել է հրավառության։

CNBC-ի տվյալներով՝ Ատլանտայից Չիկագյի «Միդուեյ» միջազգային օդանավակայան թռչող «Delta 1076» չվերթի օդաչուն մոտ 200-250 ոտնաչափ (60-76 մետր) բարձրության վրա վայրէջքի ժամանակ օդային երթևեկության կառավարմանը հայտնել է ուժեղ դղրդյունի մասին։ Անձնակազմը կասկածել է, որ հրավառությունը կարող էր լինել պատճառը։

52 ուղևոր և անձնակազմի վեց անդամ տեղափոխող «Airbus A319»-ը անվտանգ վայրէջք է կատարել տեղական ժամանակով մոտավորապես ժամը 20:30-ին։ Ոչ ոք չի տուժել։

151