Պարզվել է Ryanair ինքնաթիռի պատուհանի կոտրվելու պատճառը
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ամերիկյան Ազգային տրանսպորտային անվտանգության խորհրդի զեկույցի համաձայն՝ հուլիսին Հունաստանից Գերմանիա թռչող Ryanair ինքնաթիռի պատուհանի կոտրվելու և ուղևորի մասամբ դուրսպրծնելու պատճառը եղել են շարժիչի կոտրված մասերը։
Թռիչքից անմիջապես հետո տեղի է ունեցել շարժիչի թիակի վթար, ինչի հետևանքով խցիկում գրանցվել է ապաճնշում։ 11F նստատեղին նստած 61-ամյա ուղևորի գլուխն ու աջ ձեռքը հայտնվել են կոտրված պատուհանից այն կողմ, սակայն այլ ուղևորների օգնությամբ նրան հաջողվել է փրկել։
Օդաչուները որոշում են կայացրել վերադառնալ և հաջողությամբ վայրէջք են կատարել Սալոնիկի օդանավակայանում։
14 Օգոստոս, 2026 13:02
71
ԱՄՆ-ը պատրաստվում է նոր պատժամիջոցներ կիրառել Բելառուսի դեմ
30 Սեպտեմբեր, 2021 16:12
Բելառուսի ԱԳ նախարարը մեկնաբանել է Ryanair-ի շուրջ ստեղծված իրավիճակը
25 Մայիս, 2021 00:02
«Ryanair»-ը երբևէ չի հայտնել թռիչքների դադարեցման մասին. համավարակի նահանջելուն պես թռիչքները դեպի ՀՀ կվերսկսվեն
07 Դեկտեմբեր, 2020 21:35