Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի այցը Վաշինգտոն նախնական պլանով նախատեսված է սեպտեմբերի 24-ին։

«Օրինակ, նախագահ Սին (Չինաստանի նախագահ Սի Ծինփինը) այստեղ է գալիս սեպտեմբերի վերջին։ 24-ին, որքան ես հիշում եմ»,- ասել է ամերիկացի առաջնորդը Սպիտակ տանը իր քաղաքական կողմնակիցների հետ հանդիպման ժամանակ։

Վաշինգտոնի տվյալներով, Չինաստանի առաջնորդի պատասխան այցը տեղի կունենա 2026 թվականի աշնանը։ Թրամփը Պեկին է այցելել մայիսի 14-15-ը։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հունիսի սկզբին փաստացի հաստատել է, որ ԱՄՆ նախագահի Չինաստան կատարած այցից քիչ շոշափելի արդյունքներ են եղել։ Պետքարտուղարի խոսքով՝ այցի նպատակը «աշխարհի երկու ամենահզոր երկրների» առաջնորդների միջև «ուղղակի փոխազդեցությունն» էր։

78