Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ս.թ. հուլիսի 9-ից մինչև դեկտեմբերի 9-ը ընկած ժամանակահատվածում ԲԲԸ Հայէկոնոմբանկը կտեղաբաշխի իր կողմից թողարկված դոլարային պարտատոմսերի հերթական տրանշը:
5 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով դրամային պարտատոմսերը ներառում են 50,000 հատ անվանական, ոչ փաստաթղթային, արժեկտրոնային պարտատոմս՝ 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով:
Պարտատոմսերի արժեկտրոնային տարեկան եկամտաբերությունը 5% է, արժեկտրոնների վճարման պարբերականությունը՝ կիսամյակային, շրջանառության ժամկետը՝ 36 ամիս, իսկ պարտատոմսերի մարման ամսաթիվը՝ 09.07.2029թ.:
Տեղաբաշխման ավարտից հետո պարտատոմսերը ներկայացվելու են ցուցակման Հայաստանի ֆոնդային բորսայում և գնանշվելու են շուկա ստեղծողի (Marketmaker) կողմից։
Պարտատոմսերի ծրագրային ազդագրի (գրանցված ՀՀ ԿԲ-ի կողմից) և թողարկման վերջնական պայմանների էլեկտրոնային տարբերակները կարելի է ներբեռնել Բանկի կայքէջից, իսկ թղթային տարբերակը հնարավոր է ձեռք բերել՝ այցելելով Բանկի գլխամասային գրասենյակ (հասցե՝ ք. Երևան, Պապ թագավորի 23/1):
Պարտատոմսերը կարող են ձեռք բերել ֆիզիկական և իրավաբանական անձինք AEB MOBILE հավելվածի կամ AEB ONLINE համակարգի միջոցով, ինչպես նաև կարող են մոտենալ Հայէկոնոմբանկի Գլխամասային գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ՝ ներկայացնելով սահմանված կարգով լրացված Պարտատոմսերի ձեռքբերման հայտ/հայտեր:
AEB Mobile հավելվածը կարելի է ներբեռնել այստեղ:
Հիշեցնենք, որ
- «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ում ցուցակված պարտատոմսերի դիմաց մինչև 2027թ․ դեկտեմբերի 31-ը վճարվող արժեկտրոնային եկամուտները ենթակա չեն հարկման:
- «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ Բանկի կողմից թողարկված անվանական արժեկտրոնային պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորվում են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից:
86 86 | aeb.am
Հայէկոնոմբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: