Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտի 27 ձեռներեցներ եռամսյա ինտենսիվ դասընթացների արդյունքում հնարավորություն են ստացել շահավետ պայմաններով ֆինանսավորում ներգրավել Հայէկոնոմբանկից` ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի շրջանառու ֆոնդի շրջանակում:
«ԻՐԻՍ RECONOMY Աքսելերատոր ծրագրի» շրջանակում ԻՐԻՍ բիզնես ինկուբատորը Հայէկոնոմբանկի հետ գործընկերությամբ տասնյակ ՓՄՁ-ների հնարավորություն է տվել հարստացնել բիզնես գիտելիքները և մշակել ներդրումային ծրագրեր բիզնեսի աճի, ընդլայնման և մասշտաբավորման համար:
ՓՄՁ ներկայացուցիչներն ամիսներ շարունակ աշխատել են փորձառու մենթորների հետ, զարգացրել իրենց բիզնես գաղափարները, կատարելագործել բիզնես ռազմավարությունները և ձեռք բերել նոր գիտելիքներ թվային և կանաչ վերափոխման, ինչպես նաև բիզնեսում արհեստական բանականության կիրառման ոլորտում:
Որպես ծրագրի ֆինանսական գործընկեր՝ Հայէկոնոմբանկը կառավարում էր ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի շրջանառու ֆոնդը:
Բանկը ներգրավված էր ծրագրի գրեթե բոլոր փուլերում՝ տրամադրելով խորհրդատվություն, նպաստելով ձեռներեցների ֆինանսական գրագիտության բարձրացմանը և աջակցելով ֆինանսավորման գործընթացի նախապատրաստմանը:
Հաջորդ շրջափուլում նախատեսվում է դիտարկել նաև Բանկի ակտիվ ներգրավվածությունը ծրագրի մենթորական բաղադրիչում՝ ձեռներեցների ֆինանսական և ներդրումային պատրաստվածությունը լրացուցիչ ամրապնդելու, ինչպես նաև շրջակա միջավայրի և սոցիալական ռիսկերի կառավարման շրջանակում գիտելիքների և կարողությունները զարգացնելու նպատակով։
Ծրագրի ավարտին մրցութային ընտրության արդյունքում ընտրվել են 27 հաղթող մասնակիցներ, որոնք հնարավորություն են ստացել մրցակցային պայմաններով օգտվելու ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի շրջանառու ֆոնդի կողմից առաջարկվող ֆինանսավորումից, որը կառավարվում է Հայէկոնոմբանկի կողմից:
«Մենք մեր փոքր բիզնեսը սկսել ենք մեր անձնական միջոցներով՝ խուսափելով վարկի ներգրավումից:
Բայց այս ծրագրի շնորհիվ մենք ստացանք բիզնեսի կառավարման կարևոր գիտելիքներ։
Հասկացանք, որ մեր բիզնեսը հասել է մի շատ կարևոր հանգրվանի, երբ ներդրումները կարող են նպաստել մեր ընդլայնմանը և ապահովել մուտք նոր շուկաներ:
Մենք սա դիտարկում ենք որպես շատ կարևոր ներդրում մեր բիզնեսի ապագայի համար:
Ներգրավված միջոցների շնորհիվ մենք կարողացանք ստեղծել նոր պրոդուկտ՝ բնական հումքով լիմոնադներ, որոնց պահանջարկն արտաքին շուկայում շատ մեծ է: Իսկապես շնորհակալ եմ Հայէկոնոմբանկին թե՛ շահավետ ֆինանսավորման և թե՛ ծրագրի ամբողջ ընթացքում խորհրդատվության և աջակցության համար:
Սա շատ կարևոր է ՓՄՁ ոլորտի զարգացման համար», - անդրադառնալով ծրագրի արդյունքներին՝ նշում է սննդի արտադրության ոլորտում գործող AYA բրենդի սեփականատեր Նելլի Պողոսյանը՝ ծրագրի արդյունքում ընտրված 27 ձեռներեցներից մեկը: