Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Լոռու մարզի դատախազությունում Լոռու մարզպետարանի միջնորդությամբ կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Վանաձորի Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքները վարձակալած և փաստացի տիրապետող 22 սուբյեկտները դրանք օգտագործում են պայմանագրերի խախտումներով ու ոչ նպատակային: Արդյունքում այգին հայտնվել է անբարեկարգ վիճակում:

Լոռու մարզի դատախազությունում կատարված ուսումնասիրությունների արդյունքում միջնորդագիր է ուղարկվել Վանաձորի համայնքապետարան՝ վերոնշյալ 22 սուբյեկտների հետ կնքված վարձակալության և անհատույց օգտագործման պայմանագրերը խզելու նպատակով:

Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ միջնորդագրի արդյունքում 2026 թվականի հուլիսի 2-ին դադարեցվել են այգու տարածքում՝ Կ.Դեմիրճյան փողոց 25-1/6 և 25-1/3 հասցեներում գտնվող՝ համապատասխանաբար՝ 434 քմ և 48 քմ մակերեսով, 4 միլիոն 562 հազար և 504 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով ևս երկու հողամասի նկատմամբ իրավաբանական անձի վարձակալության իրավունքը. հողատարածքները վերադարձվել են համայնքի տիրապետմանը:

73