Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Այսօր աննախադեպ նախաձեռնության մեկնարկ ենք տվել՝ ուղղված Հայաստանի բարձրլեռնային գետային էկոհամակարգերում կարմրախայտի բնական պաշարների վերականգնմանը։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՇՄ նախարար Համարձում Մաթևոսյանը։

«Երկար տարիների ընթացքում առաջին անգամ, ձկնատեսակի վերարտադրությանն ուղղված հետևողական աշխատանքների արդյունքում, Գետիկ գետ ենք բաց թողել շուրջ 20 000 կարմրախայտի մանրաձուկ։

Մանրաձկներն աճեցվել են «Սևանի իշխան» ՓԲԸ-ի մանրաձկան արտադրության գործարանում՝ Հայաստանի տարբեր գետային էկոհամակարգերից հավաքագրված կարմրախայտի մայրական կազմից։

Ծրագիրը շարունակական է լինելու՝ տարեցտարի ընդլայնելով ինչպես մանրաձկների բացթողնման աշխարհագրությունը, այնպես էլ դրանց քանակը։

Սա կարևոր քայլ է Հայաստանի գետային էկոհամակարգերի կենսաբազմազանության վերականգնման, կարմրախայտի բնական պաշարների համալրման և մեր բնական ժառանգության պահպանության ուղղությամբ»,- նշված է գրառման մեջ։

161