Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հանդիպել եմ Հայաստանի Հանրապետությունում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռաֆայել Էնրիկե Գոնսալես Ալեմանի հետ։
Դեսպանը շնորհակալություն է հայտնել Երևանում COP17-ը բարձր մակարդակով կազմակերպելու համար՝ առանձնահատուկ կարևորելով նախագահության դերը կողմերի դիրքորոշումների մերձեցման, համաձայնության հասնելու և առանցքային որոշումների ընդունման գործում։
Իմ հերթին շնորհակալություն եմ հայտնել Արգենտինային՝ համաժողովի աշխատանքներին ակտիվ մասնակցության և բանակցություններում կառուցողական ներգրավվածության համար։
Անդրադարձել ենք COP17-ի արդյունքներին և «Երևանյան ուղու» իրականացման շրջանակում հետագա համագործակցության հնարավորություններին։
Քննարկել ենք հայ-արգենտինական բարեկամական հարաբերությունների հետագա զարգացման և բնապահպանության ոլորտում երկկողմ համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կարևորելով առկա իրավապայմանագրային հենքի ներուժի լիարժեք օգտագործումը։
Կարևորել եմ երկու երկրների գիտական և մասնագիտական կառույցների միջև կապերի ամրապնդումը, համատեղ հետազոտությունների իրականացումն ու փորձի փոխանակումը։