Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իսրայելի խորհրդարանը՝ Քնեսեթը, այսօր առավոտյան նիստում քվեարկել է ինքնալուծարման օգտին։

Ըստ The Times of Israel-ի, որոշումը հաստատվել է երկրորդ և երրորդ ընթերցումներով։

Քվեարկությանը մասնակցած վարչապետ Բենիամին Նեթանյահուն նույնպես աջակցել է խորհրդարանի լուծարմանը։

Որոշման համաձայն՝ Քնեսեթը կդադարեցնի իր աշխատանքները և կմեկնի արձակուրդ հուլիսի 17-ին։ Խորհրդարանի լուծարման պատճառով արտահերթ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն հոկտեմբերի 27-ին։

Դադարի ընթացքում Քնեսեթը կգործի միայն հատուկ ընթացակարգերով։ Անհրաժեշտության դեպքում, կառավարության կամ առնվազն 25 պատգամավորի խնդրանքով կարող է հրավիրվել խորհրդարանի լիագումար նիստ։

157