Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Օգոստոսի 30-ին՝ ժամը 22:40-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ադանայի փողոցում վիճաբանություն է։

Նշված վայր մեկնած ՆԳՆ ոստիկանության օպերատիվ խմբերը կանխել են հետագա զարգացումները և վիճաբանության մասնակիցներին խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալել: 

ՆԳՆ ոստիկանության փոխանցմամբ՝ ըստ նախնական տվյալների՝ վիճաբանություն է եղել հարևանների միջև, ինչի ընթացքում գործի է դրվել գազային ատրճանակ: 

Տուժածներ կամ մարմնական վնասվածք ստացած անձինք չկան:

Դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են։

132