Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ֆրանսիայի հարավարևմտյան Ժիրոնդի շրջանում անտառային հրդեհների պատճառով ավելի քան 20000 մարդ է տարհանվել: Այրվել է 3100 հեկտար տարածք: Որոշ ճանապարհներ փակվել են:

Ավելի վաղ Բորդոյի օդանավակայանի մերձակայքում հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ երկու հրշեջ էր զոհվել:

Վերջին օրերին անտառային հրդեհներ են մոլեգնում նաև Իսպանիայում և Իտալիայում: Սիցիլիայում հրդեհի մարման ժամանակ հրշեջ է զոհվել: Իտալական կղզում ավելի քան 350 հրդեհ է բռնկվել:

Իսպանիայում անտառային հրդեհներն արդեն այրել են ավելի քան 35000 հեկտար տարածք:

Երկրի մի շարք շրջաններում հայտարարվել է եղանակային վտանգի ամենաբարձր՝ կարմիր մակարդակ: Ըստ կանխատեսումների՝ Ալմերիայի շրջանում ջերմաստիճանը կարող է գերազանցել 44 աստիճան Ցելսիուսը: Գրեթե ամբողջ երկրում պահպանվում է հրդեհային վտանգի չափազանց բարձր մակարդակը:

239