Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բարձր է գնահատում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ջանքերը ուկրաինական հակամարտության կարգավորման գործում և շնորհակալ է նրա խաղաղության նկատմամբ նվիրվածության համար՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նա նաև նշել է, որ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը կարող են հեռախոսազրույց ունենալ ամերիկացի բանակցողների Մոսկվա և Կիև կատարած այցից հետո։
«Մենք չենք բացառում նախագահների միջև հեռախոսազրույցի հնարավորությունը ամերիկացի բանակցողների այցից հետո։ Մենք ձեզ պատշաճ կերպով կտեղեկացնենք այդ զրույցի անցկացման ժամկետի մասին»,- ասել է Պեսկովը։
Շաբաթ օրը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում հանդիպում է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆի և ԱՄՆ նախագահի փեսայի՝ Ջարեդ Քուշների հետ։ Հանդիպումը տևել է մոտ երեք ժամ։