Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ ռազմածովային ուժերը հայտարարել են Իրանի հետ կապված 17 առևտրային նավի կասեցման մասին
ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտնել է, որ Իրանի նկատմամբ ծովային շրջափակման վերականգնումից հետո ԱՄՆ ռազմածովային ուժերը կանգնեցրել են Իրանի հետ կապված 17 առևտրային նավ, որոնք շարժվում էին դեպի իրանական նավահանգիստներ կամ դուրս էին գալիս դրանցից։
ԱՄՆ ռազմածովային ուժերը հուլիսի 14-ին վերսկսել են Իրանի նավահանգիստներ ուղևորվող կամ այնտեղից դուրս եկող նավերի ծովային շրջափակումը։ Նախորդ շրջափակումը գործել էր ապրիլի 13-ից մինչև հունիսի 18-ը։
CENTCOM-ի տվյալներով՝ այդ երկու ամիսների ընթացքում վերաուղղորդվել է 142 առևտրային նավ, շարքից դուրս է բերվել 9 նավ, որոնք չեն ենթարկվել շրջափակմանը, ավելի քան 50 հումանիտար օգնություն տեղափոխող առևտրային նավերի թույլատրվել է անցնել շրջափակման գոտով։