Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իրանը և Միացյալ Նահանգները շարունակում են բանակցել միջնորդ երկրների միջոցով, հաղորդում է IRNA-ն՝ հղում անելով Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղայիին։

«Բաղային հաստատել է, որ Թեհրանի և Վաշինգտոնի միջև հաղորդագրությունների փոխանակումը շարունակվում է միջնորդների միջոցով, այդ թվում՝ Պակիստանի, Օմանի և Կատարի, սակայն ընդգծել է, որ երկխոսությունը պահանջում է ամուր հիմք, որը Միացյալ Նահանգները քանդել է»,- գրում է գործակալությունը՝ հղում անելով Բաղայիի հարցազրույցին ավստրիական ORF հեռուստաընկերությանը։

Բաղային մեղադրել է ԱՄՆ-ին նախկինում ձեռք բերված համաձայնությունները խախտելու մեջ և ընդգծել է, որ Իրանը, իր հերթին, կատարել է բոլոր պարտավորությունները՝ ապահովելու համար առևտրային նավերի անվտանգ անցումը Հորմուզի նեղուցով։

103