ՀԿԿ-ում ընտրական բնույթի հանցագործությունների դեպքերով նախաձեռնվել է 199 քրեական վարույթ, կա 192 մեղադրյալ
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
2026 թվականի փետրվարի 7-ից մինչ օրս ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ընտրական բնույթի հանցագործությունների դեպքերով նախաձեռնվել է ընդհանուր 199 քրեական վարույթ:
Նշված քրեական վարույթներից 87-ով ձերբակալվել է 263 անձ, քրեական հետապնդում է հարուցվել 287 անձի նկատմամբ:
Մեղադրյալներից 121-ի նկատմամբ որպես խափանման միջոցներ են ընտրվել կալանքը և տնային կալանքը, իսկ 145-ի նկատմամբ՝ այլընտրանքային խափանման միջոցներ:
56 վարույթով նախաքննությունը 192 անձի վերաբերյալ ավարտվել է մեղադրական եզրակացությամբ:
87 քրեական վարույթով իրականացվել են բազմաթիվ վարութային գործողություններ, այդ թվում՝ հարցաքննվել է 300-ից ավելի անձ:
28 Հուլիս, 2026 13:22
163
Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել դատական ակտը չկատարելու և ՍՊԸ-ի օրինական շահերին վնաս պատճառելու համար
27 Հուլիս, 2026 10:46
Քոչարյանի աջակիցներ են ձերբակալվել. Նոր ձայնագրություն
06 Հուլիս, 2026 16:31
Սաղին 80 հազար ա էս ամիս. ինչպես են Գավառում ընտրակաշառք բաժանել. Նոր բացահայտում
03 Հուլիս, 2026 15:07