Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը սոցցանցերի իր էջերում տեսանյութ է հրապարակել՝ հայտնելով, որ ընտանիքներում բռնության մասին իր խոսքերից հետո իր հասցեին սպառնալիքներ են հնչեցվում:
Աննա Հակոբյանը կոչ է արել չվախենալ ու բարձրաձայնել խնդրի մասին. «Սիրելի՛ կանայք, միայն մենք կարող ենք իրար օգնել և իրար պաշտպանել:
Պետք է սկսել համարձակ խոսել, հայտարարել, որ այլևս չենք հանդուրժելու բռնությունը մեր ընտանիքներում:
Մի՛ վախեցեք, ամենավատն արդեն մեզ հետ եղել է: Տարիներ շարունակ ապրելով ֆիզիկական, ֆինանսական, հոգեբանական, սեռական բռնության պայմաններում մղձավանջ է, որից պետք է դուրս գալ՝ հստակ հայտարարելով՝ չե՛նք հանդուժելու այլևս:
Խնդրում եմ, իրար դեմ մի պայքարեք, իմ դեմ մի՛ պայքարեք, իրար մի՛ հարվածեք, ինձ էլ մի՛ հարվածեք: Կարճ և կոնկրետ ասեք՝ չե՛նք հանդուրժելու այլևս»,- ասել է Հակոբյանը:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: