Ապարան-Սպիտակի ոլորանների՝ շուրջ 21.6 կմ երկարությամբ հատվածում միջին նորոգման աշխատանքներ են. «Ճանապարհային դեպարտամենտ»
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մ-3 միջպետական ճանանարհի՝ Ապարան-Սպիտակի ոլորանների շուրջ 21.6 կմ երկարությամբ հատվածում (կմ75+460-կմ97+020) կատարվում է միջին նորոգում։ Այդ մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:
Միջին նորոգման աշխատանքների շրջանակում իրականացվում է երթևեկամասի ֆրեզավորում, փոսային նորոգում, հարթեցում, ասֆալտբետոնե վերին շերտի տեղադրում։ Ասֆալտբետոնե ծածկի տեղադրումից հետո կատարվում են կողնակների լրացում ու հարթեցում, անվտանգային տարրերի տեղադրում և գծանշում։
Այս պահին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում նաև Մ-4, Երևան-Սևան ճանապարհին, Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանով անցնող Մ-2 միջպետական ճանապարհի տարբեր հատվածներում, հանրապետության այլ տեղամասերում։
29 Հուլիս, 2026 12:21
81
Տաթևի խաչմերուկից մինչև Սատանի կամուրջ շուրջ 19կմ ճանապարհահատվածում այս պահին կատարվում են թերությունների վերացման աշխատանքներ
26 Հունիս, 2026 17:49
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը. Ճանապարհային դեպարտամենտը տեսանյութ է հրապարակել
20 Հունիս, 2026 20:00
ՀՀ ճանապարհների թերությունների մասին հնարավոր է տեղեկացնել Arm Roads Info բջջային հավելվածի միջոցով․ քայլեր
19 Հունիս, 2026 09:45