Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Մենք երկու տեսանկյունից պետք է հարցին նայենք։ Տեսել եմ մամուլի հրապարակումները։ Նախ՝ քրեաիրավական մարմինները պետք է պարզեն եղելությունը, և մեղավորները, եթե էդպիսիք կան, համապատասխան օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկեն։ Կուսակցական կարգապահության տեսանկյունից էլ ունենք կուսակցությունում գործող ինստիտուտներ։ Նման դեպքեր նախկինում էլ են եղել, երբ տարբեր պատճառներով կուսակցականների հեռացրել ենք կուսակցության շարքերից։ Այս երկու մեխանիզմով պետք է գնանք առաջ», - այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց սոցապնախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով Հայկ Կոնջորյանի եղբոր ծեծի դեպքին։
Թորոսյանը նշեց, որ տեղին չէ Հայկ Կոնջորյանի մեղավորություն փնտրելը։
«Հայկն այստեղ ինչ կապ ունի։ Ավետի մասով կլինե՞ն համապատասխան գործընթացներ։ Երբ արդյունք լինի, ձեզ կտեղեկացնենք»,- հավելեց նա։