Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը խիստ կհիասթափվի, եթե հաստատվեն Չինաստանի կողմից Պակիստանի միջոցով Իրանին զենիթահրթիռային համակարգեր մատակարարելու մասին հաղորդագրությունները։

Նա այս մասին ասել է Սպիտակ տանը լրագրողներին։
Ըստ Թրամփի՝ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը մայիսին կայացած հանդիպման ժամանակ անձամբ իրեն վստահեցրել է, որ Պեկինը ռազմական օգնություն չի տրամադրի Իրանին։

«Եթե դա իրականում տեղի ունենա, ես շատ կհիասթափվեմ»,- ընդգծել է ԱՄՆ նախագահը՝ հավելելով, որ նման բաներ պատահում են, բայց դա զարմանք կառաջացներ։

82