Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Վիճակագրության կոմիտեն հրապարակել է տնտեսական ակտիվության ցուցանիշները, և պետք է ուրախությամբ արձանագրենք, որ 2026 թվականի հունիսին 2025 թվականի հունիսի համեմատությամբ ՏԱՑ-ն աճել է 7,7 տոկոսով, այսինքն՝ մենք ունենք բավականին լավ տնտեսական ակտիվության ցուցանիշ: Այդ մասին Կառավարության՝ հուլիսի 30-ի նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Առաջատարը շարունակում են մնալ շինարարությունը և ծառայությունները, նաև արդյունաբերությունը բավականին լավ վիճակում է:
Ավելի լավ ցուցանիշներ ունենք արդեն հունվար-հունիս ամիսների կտրվածքով, ՏԱՑ-ի ցուցանիշը՝ 7,9 տոկոս, արդյունաբերության աճը՝ 10 տոկոս, շինարարությանը՝ 24 տոկոս, ծառայությունները՝ 11 տոկոս:
Իհարկե, գյուղատնտեսության ոլորտում ունենք որոշակի խնդիրներ, բայց ես ուզում եմ հիշեցնել, որ երկար ժամանակ մենք նաև գյուղատնտեսությունում, առանց ընթացիկ խնդիրների, ունեինք որոշակի նվազման պրոցեսներ, և այդ ամեն ինչը կապված էր առաջին հերթին գյուղատնտեսության տեխնոլոգիաների հետ»,- ասաց նա: