Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի որոշմամբ՝ «ՆՆ Հոլդինգ» ՍՊԸ-ին պատկանող հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է։ Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից:

Ստուգման արդյունքում արձանագրվել են հետևյալ խախտումները.

Արտադրամասի պատերն ունեցել են վնասված հատվածներ, իսկ մակերևույթները պատված չեն եղել անջրանցիկ, լվացվող և ախտահանվող նյութերով։

Առաստաղները չեն ապահովել պատշաճ սանիտարահիգիենիկ պայմաններ, ինչը նպաստել է կեղտի կուտակմանն ու մասնիկների թափվելու վտանգին։

Բացվող ներքին պատուհանները չեն ունեցել միջատապաշտպան ցանցեր։

Դռները պատրաստված չեն եղել չներծծող նյութերից, եղել են վնասված և կոռոզիայի ենթարկված։

Սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող մակերևույթներն ու դարակաշարերը չեն համապատասխանել հիգիենայի պահանջներին և չեն պահպանվել բարվոք վիճակում։

Ընկերության տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ արտադրամասը օրենսդրության պահանջներին համապատասխանեցնելու համար։

Խախտումների վերացման համար սահմանվել է հստակ ժամկետ։

106