Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ գլխավոր դատախազ, «Ճախրուկ»-ների բարեկամ Աննա Վարդապետյանը Լոռու մարզի Օձուն բնակավայրում մասնակցել է «Ճախրուկ» ամենամյա միջազգային ներառական փառատոնին:
Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:
2019 թվականին երաժիշտներ, այժմ կլինիկական հոգեբաններ Աննա և Անահիտ Մխիթարյանները սեփական նախաձեռնությամբ սկսել են աշխատել Խարբերդի մասնագիտացված մանկատան սաների հետ։
Հիմնելով «Ճախրուկ» մշակութային կենտրոնը՝ քույրերը մինչ օրս Խարբերդի մասնագիտացված մանկատան սաներին ուսուցանում են փողային և հարվածային գործիքներ, ազգային, հոգևոր, աշուղական, օրորոցային երգ-երաժշտություն:
2021 թվականին Աննա և Անահիտ Մխիթարյանները հիմնադրել են հատուկ կարիքներ ունեցող անձանց ազգային երաժշտության «Ճախրուկ» ամենամյա միջազգային ներառական փառատոնը։