Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Սաուդյան Արաբիայում արտակարգ վայրէջք կատարած Flydubai ավիաընկերության ինքնաթիռի օդաչուն դանակահարվել է։ Այս մասին հայտնել է իսրայելական i24News հեռուստաալիքը՝ վկայակոչելով ականատեսներին։
Հեռուստաալիքի հետ կապ հաստատած իսրայելցի ուղևորուհու խոսքով՝ նախատեսված ժամանումից մեկ կամ երկու ժամ առաջ օդաչուների խցիկից աղաղակներ են լսվել։ Մի քանի ուղևորի հաջողվել է բացել դուռը և տեսնել «շատ արյուն»․ օդաչուներից մեկը վիրավորվել էր գրպանի դանակով։
Դրանից հետո ինքնաթիռը մի քանի րոպեով ամբողջությամբ կորցրել է կառավարումը և սկսել կտրուկ ցած իջնել։ Ականատեսի խոսքով՝ աղետը կանխելուն օգնել են իսրայելցի ուղևորները։ Նրանց թվում եղել են բուժքույր և բժիշկ, որոնք առաջին օգնություն են ցուցաբերել վիրավոր օդաչուին, ինչպես նաև պրոֆեսիոնալ օդաչուներ, որոնց հաջողվել է ստանձնել ինքնաթիռի կառավարումն ու վայրէջք կատարել։ Նա նաև հայտնել է, որ օդաչուի վրա հարձակված անձին վնասազերծել են ուղևորները։
Բացի այդ, i24News-ը հրապարակել է արտակարգ վայրէջքից հետո ինքնաթիռի սրահում արված առաջին լուսանկարները․ դրանցում երևում են արյունոտված շապիկներով ուղևորներ։
