Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Գերագույն ազգային անվտանգության խորհրդի բոլոր անդամները աջակցում են ստորագրված համաձայնագրին։

Այս մասին X սոցիալական հարթակում գրել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը՝ մեկնաբանելով Իսլամաբադում Իրանի և ԱՄՆ-ի միջև ստորագրված համաձայնագիրը։
«Ստորագրված հուշագիրը Գերագույն ազգային անվտանգության խորհրդի անդամների կոլեկտիվ իմաստության արդյունքն է, և բոլոր անդամները համերաշխ են դրա հետ»,- հայտարարել է նա։

Իրանի նախագահը նաև ընդգծել է, որ այս հուշագիրը համարում է երկրի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններից մեկը։

Փեզեշքիանը հավելել է, որ պետք է շարունակել ջանքերը՝ ապահովելու համար, որ մյուս կողմը կատարի իր պարտավորությունները։

«Այս հուշագիրը կնպաստի երկու երկրների խաղաղության և անվտանգության ամրապնդմանը», - նշել է նա։

70