Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանի ազատազրկված անձանց հավաքականը շախմատի միջազգային առցանց մրցաշարում զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը: Այս մասին տեղեկացնում են Շախմատի ֆեդերացիայից:

 

Օգոստոսի 4-ին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ՌԴ պատիժների կատարման դաշնային ծառայության նախաձեռնությամբ անցկացվել է շախմատի միջազգային առցանց մրցաշար՝ Անկախ Պետությունների Համագործակցությանը մասնակից պետությունների քրեակատարողական հիմնարկներում պատիժ կրող դատապարտյալների միջև:

 

Հայաստանի հավաքականում ընդգրվել էին ՀՀ ԱՆ «Արմավիր», «Սևան» և «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկներում պատիժ կրող դատապարտյալներ:

 

Մրցաշարի մեկնարկից առաջ բոլոր երկրների մասնակիցներին ողջունել և բացման խոսքով հանդես է եկել Քրեակատարողական ծառայության պետի տեղակալ Վահե Նանուշյանը:

 

Պետի տեղակալը բարձր գնահատելով նման ձևաչափով միջոցառումների կազմակերպումն ու նմանատիպ նախաձեռնությունների իրականացումը՝ շեշտադրել է շախմատի կարևոր դերը մարդկանց միավորելու, մտավոր կարողությունների զարգացման և սոցիալական վերաինտեգրմանը նպաստելու գործում:

 

Անզիջում մրցաշարի արդյունքում առաջին հորիզոնականը նվաճել է Բելառուսի Հանրապետության հավաքականը, իսկ Հայաստանի ներկայացուցիչները, ցուցաբերելով բարձր պատրաստվածություն, արժանացել են պատվավոր երկրորդ հորիզոնականին:

68