Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Կրիշտիանու Ռոնալդուն և Ջորջինա Ռոդրիգեսը բացահայտել են իրենց հարսանիքի մանրամասները՝ ներկայացնելով նաև արարողության առաջին լուսանկարները։ Զույգը օգոստոսի 11-ին Պորտուգալիայի Կասկայշ քաղաքում ամուսնացել է քաղաքացիական արարողությամբ՝ այն կազմակերպելով իրենց տան հյուրասենյակում՝ ընտանիքի անդամների շատ նեղ շրջանակում։

Հարսանիքին ներկա են եղել նրանց հինգ երեխան։ Զույգը գիտակցաբար հրաժարվել է մեծ ու շքեղ արարողությունից՝ նախընտրելով օրը նշել այն վայրում, որտեղ իրենց ընտանիքն անցկացնում է առօրյան։Ջորջինա Ռոդրիգեսը Vogue-ին պատմել է, որ իրենք որոշել են ամուսնանալ տան հյուրասենյակում, քանի որ այնտեղ են նախաճաշում, ճաշում և ընթրում։ Նրա խոսքով՝ իրենց համար այդ տարածքն իրական կյանքի խորհրդանիշն է։

Ռոնալդուն և Ռոդրիգեսը ծանոթացել են 2016 թվականին Մադրիդում՝ Gucci-ի խանութում, որտեղ Ռոդրիգեսն աշխատում էր։ 2025 թվականին նրանք պաշտոնապես հայտարարեցին նշանադրության մասին։ Չնայած փոքր և ընտանեկան արարողությանը՝ զույգը չի բացառում հետագայում ավելի մեծ տոնակատարություն կազմակերպելու հնարավորությունը։