Գայի պողոտայում բախվել է 3 մեքենա, փրկարարները դուրս են բերել արգելափակված վարորդին
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Օգոստոսի 17-ին՝ ժամը 22։54-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գայի պողոտայում բախվել են երեք ավտոմեքենա, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «Renault», «Nissan» և «Mercedes-Benz» մակնիշների ավտոմեքենաները:
Փրկարարները «Renault» մակնիշի ավտոմեքենայի վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և ևս երկու տուժածի հետ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենաներին։ Տուժածները հոսպիտալացվել են։
18 Օգոստոս, 2026 10:26
78
Շուրջ 160 չափանիշով գնահատվել է հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմի պատրաստվածությունը. տեսանյութ
18 Օգոստոս, 2026 10:00
Քաղաքացու կողքին՝ յուրաքանչյուր պահին․ ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները առաջին օգնություն են ցույց տվել քաղաքացիներին
17 Օգոստոս, 2026 16:28
Ոստիկանները հանցագործության պահին ձերբակալել են քարհանքերից գողություններ կատարող անձանց
17 Օգոստոս, 2026 16:27