Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իսրայելը չի հանդուրժի Թուրքիայի ռազմական ներկայությունը Սիրիայում: Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք չենք հանդուրժի Սիրիայում թուրքական ռազմական ներկայությունը, որը սպառնում է Իսրայելին: Մենք հստակ ուղերձ ենք փոխանցել՝ պետք չէ: Երևի այն բավականաչափ լավ չեն լսել, ուստի մենք հոգ ենք տարել, որ այն ավելի լավ հասկանան», - հայտարարել է նա։  

Ավելի վաղ Նեթանյահուի գրասենյակը հայտարարել էր, որ Սիրիան մոտ է եղել խախտելու անվտանգության ոլորտում Իսրայելի հետ ստատուս-քվոն՝ թույլ տալով թուրքական զորքերի տեղակայումը երկրի հյուսիսում գտնվող ռազմական ավիաբազայում:

89