Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը գրել է․

«Սիրելի՛ ծնողներ, մեր նպատակը կատարվածի մասին այս տեսանյութում պատմող մայրիկներին դատապարտելը չէ: Ամենևին: Նրանց հետ կատարվածի օրինակով ուզում ենք ևս մեկ անգամ համոզվեք, որ անցանկալին, երբեմն, ցավոք, նաև անդառնալին, կարող է տեղի ունենալ ընդամենը մեկ ակնթարթում և թվացյալ անվտանգ միջավայրում:

Շնորհակալ եմ այս մայրիկներին, որ կիսվեցին իրենց փորձով` իրենց օրինակով զգուշացնելով հնարավոր վտանգների ու ռիսկերի մասին»,- գրել է նախարարը՝ կից հրապարակելով տեսանյութ:

79