Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության ֆինանսական աջակցությամբ, Հայաստանի պատմության թանգարանի և Բեռլինի թանգարանային կղզու համագործակցությամբ՝ ՀՀ անկախության տոնին՝ սեպտեմբերի 21-ին, կբացվի «Առասպելներ, պաշտամունքներ և տիեզերագիտություն․ Բեռլինի թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» խորագրով միջազգային ցուցադրությունը:

Ցուցադրությունն առաջին անգամ մեկ հարթակում կհամախմբի Բեռլինի թանգարանային կղզու վեց թանգարանների և Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուների ընտրանին։ Այս ցուցադրությունն այցելուին բացառիկ հնարավորություն կտա հանդիպելու տարբեր մշակութային միջավայրերի տիեզերագիտական պատկերներին ու գաղափարներին՝ հին աշխարհից մինչև միջնադար և արդի ժամանակներ։

Ցուցադրությունը կբացվի Հայաստանի պատմության թանգարանում. այն նվիրված է ՀՀ անկախության 35 և Բեռլինի Թանգարանային կղզու հիմնադրման 200-ամյակներին։

Տոմսերի նախավաճառքը մեկնարկել է. դրանք հնարավոր է ձեռք բերել առցանց՝ museumsarmenia.am հարթակում։

64