Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Քրեական ոստիկանության Արմավիրի վարչության ծառայողները ստացել էին տեղեկություն, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերություն Արտաշատի վարչական տարածքում իրականացնում է ապօրինի արդյունահանում։ Օպերատիվ միջոցառումներով պարզվել է, որ խախտելով ընդերքի օգտագործման պահանջները, մասնավորապես՝ չունենալով պայմանագիր, ընկերությունը գյուղատնտեսական նշանակության տարածքում արդյունահանում է ավազակոպճագլաքարային խառնուրդ, այն տեղափոխում Ջրարբի գյուղում գործող լվացման կայան և մշակումից հետո իրացնում։

ՆԳՆ ոստիկանության փոխանցմամբ՝ օգոստոսի 20-ին քրեական ոստիկանները հիշյալ տարածքից պահպանվող հատուկ տարածք են տեղափոխվել արդեն բարձված կամ բարձվելու սպասող բեռնատարներ և բեռնող տեխնիկա։

Ըստ նախնական տվյալի՝ համայնքի օրինական շահերին պատճառվել է մոտ մեկուկես միլիոն դրամի վնաս։

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն։ Հանգամանքները պարզվում են։

85