Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանը չափազանց անկեղծ է Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերություններում և որևէ քայլ չի ձեռնարկում դրանք վատթարացնելու համար։

Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը։

«Մենք չափազանց անկեղծ ենք և միշտ ենք անկեղծ եղել. մենք չէ, որ որևէ բան ենք անում Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունները վատթարացնելու համար, հակառակը՝ մենք ամեն ինչ արել ենք և շարունակում ենք անել նորմալ բարիդրացիական ու բարեկամական հարաբերություններ ունենալու համար»,- ասել է Ռուբինյանը։

Խոսելով ԵՄ-ին անդամակցելու հնարավոր հանրաքվեի մասին՝ ԱԺ նախագահը պարզաբանել է, որ հանրաքվե անցկացնելը հնարավոր կլինի միայն այն բանից հետո, երբ Հայաստանը դիմի ԵՄ անդամակցության համար, ստանա դրական արձագանք և հստակեցվեն ժամանակային շրջանակները, քանի որ առանց նախնական քայլերի հնարավոր չէ հարցը ձևակերպել հանրաքվեի համար։

165