Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանի արտգործնախարարությունը շնորհավորել է Մոլդովային Անկախության օրվա կապակցությամբ:

«Ջերմորեն շնորհավորում ենք Մոլդովայի կառավարությանը և բարեկամ ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ: Հայաստանն ակնկալում է երկկողմ համագործակցության հետագա զարգացում և երկխոսության խորացում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, այդ թվում՝ եվրոպական ավելի լայն համատեքստում»,- նշված է ՀՀ ԱԳՆ X-ի միկրոբլոգում:

71