Գավառում «Գազել» է գլխիվայր շրջվել․ կան տուժածներ
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Օգոստոսի 27-ին՝ ժամը 05։08-ին, Գեղարքունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գավառ քաղաքի «Ազատապադյոմ» կոչվող հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «GAZelle» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլխիվայր շրջվել․ վարորդը և երկու ուղևոր արգելափակվել են ավտոմեքենայում։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և հատուկ տեխնիկայի միջոցով արգելափակումից դուրս բերել տուժածներին․ վերջիններս հոսպիտալացվել են։
27 Օգոստոս, 2026 10:44
254
Երևանում բեռնատար «Գազել»-ը բախվել է ծառին․ բժիշկներն արձանագրել են վարորդի մшհը
11 Հոկտեմբեր, 2026 18:02
Գավառում «ԳԱԶել»-ը բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավnրներ
27 Օգոստոս, 2026 18:03
Վթարի է ենթարկվել Երևան-Դիլիջան-Իջևան երթուղին սպասարկող «Գազել»-ը․ կան վիրավորներ
15 Ապրիլ, 2026 20:51