Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։30-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի «ՋՐՎԵԺ» անտառպարկում հրդեհ է բռնկվել։

ՆԳՆ Փրկարար ծառայության փոխանցմամբ՝ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։12-ին, մարվել՝ 14։35-ին:

80