Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Նեպալում կրկնակի ավերիչ հեղեղման վտանգ կա։ Այս մասին գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։

«Planet ընկերության՝ 2026 թվականի օգոստոսի 28-ին՝ ժամը 04:57 UTC-ին ստացված արբանյակային տվյալները հաստատում են խոշոր փլուզման և սելավային զանգվածների հետևանքով առաջացած լայնածավալ բնական պատվարների և դրանց վերևում ջրի կուտակումների ձևավորումը։

Արբանյակային նկարահանման պահին փլուզված զանգվածների և դրանց հետևանքով ջրածածկված տարածքների մակերեսները կազմել են․

անմիջապես փլուզման վայրից ներքև՝ մոտ 200 000 մ²,

գետերի միախառնման հատվածում՝ մոտ 88 000 մ²։

Քանի որ արբանյակային պատկերներն արտացոլում են օգոստոսի 28-ի առավոտյան իրավիճակը, իսկ տարածաշրջանում տեղումները շարունակվում են, մեծ հավանականությամբ այդ ժամանակից ի վեր ապարներից, սառույցից և ցեխից կազմված բնական պատվարների հետևում կուտակված ջրի ծավալը զգալիորեն ավելացել է։

Այս անկայուն բնական պատվարների հանկարծակի ճեղքման կամ փլուզման դեպքում առկա է հովտով դեպի ներքև կրկնակի ավերիչ հեղեղի և հզոր սելավային հոսքի առաջացման լուրջ վտանգ»,- գրել է Ազիզյանը։

78